ՌԴ-ում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժածներից 1-ի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է: Այս մասին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:
Մյուս տուժածների վիճակը բավարար է:
Թե որն է եղել վթարի պատճառը, այս պահին դեռեւս հայտնի չէ:
Նշենք, որ վթարի հետեւանքով 5 անձ էր տուժել: Նրանցից երեքի ինքնությունը հայտնի է՝ 32-ամյա Վանուկ Սահակյանը, 30-ամյա Մհեր Քոթանջյանը եւ Գարիկ Կոստանդյանը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:
Բոլոր ուղեւորները եղել են ՀՀ քաղաքացիներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



