Ռուսաստանը հունվարին նավթի արդյունահանումը կրճատել է 2 անգամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հունվարի արդյունքներով նավթի արդյունահանումը կրճատել է օրական 100 000 բարելով: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին տեղեկացրել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նախնական ծրագիրը օրական 50 000 բարելով կրճատում էր նախատեսում: «20 օրվա ցուցանիշը օրական մոտ 100 000 բարել է կազմում: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կշարունակվի», - ասել է ռուս նախարարը:
Նա ընդգծել է, որ ներկա պահի դրությամբ բոլոր ռուսական ընկերությունները կատարում են իրենց պայմանավորվածությունները նավթի արդյունահանման կրճատման հարցի շուրջ: Այսպիսով, հունվարի տվյալներով` Ռուսաստանում նավթի արդյունահանումը կհասնի օրական 11.1-11.5 մլն բարելի:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



