Ինչո՞ւ չենք կարողանում ենթարկվել դիետաներին
ՖՈՏՈԳիտնականները իրենց ուսումնասիրության տակ են վերցրել շուրջ 80 կամավորների, որոնք դիետա են պահել` քաշը նվազեցնելու կամ կայուն վիճակում պահելու համար: Նրանք ցանկացել են պարզել, թե ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները:
Ուսումնասիրության մասնակիցները սննդակարգի հատուկ օրագիր են պահել: Ուսումնասիրելով կամավորների գրառումները` հետազոտողները պարզել են, որ վերջիններս դիետան խախտում են մեկ շաբաթվա ընթացքում 11 անգամ:
Մասնագետները նշել են, որ դիետայից հրաժարվելու գայթակղությունը հատկապես բարձր է սթրեսային իրավիճակներում: Գիտնականները նկատել են նաեւ, որ հիմնականում խախտումները տեղի են ունենում երեկոյան: Օրվա ընթացքում կամքի ուժը թուլանում է, ուժեղանում է հանգստանալու, թուլանալու ցանկությունը: Եթե բաց են թողնում նախաճաշը եւ ճաշը` երեկոյան մարդիկ սաստիկ քաղց են զգում, որն էլ ստիպում է դիետաներից հրաժարվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: