Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա հարձակված անձը սպանվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի վրա հարձակում իրականացրած Բիլգեհան Քարփաթը, ով «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP/C) անդամ է, սպանվել է ձերբակալման գործողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թեքիրդաղում Քարփաթին ձերբակալելու գործողության ժամանակ ոստիկանության և նրա միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հարձակում իրականացրած անձը սպանվել է:
DHKP/C անդամն իշխող կուսակցության գրասենյակի վրա էր հարձակվել հունվարի 20-ին: Հարձակման հետևանքով տուժածներ չէին գրանցվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



