Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է վեցի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Իտալիայի լեռներում Rigopiano հյուրանոցի վրա ձնահյուսի իջնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է վեցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը: Փրկարարները ձյան տակից տղամարդու մարմին են դուրս բերել:
Եվս 23 մարդ պաշտոնապես անհայտ կորած Է համարվում, սակայն փրկարարները նշում են, որ նրանց ողջ մնալու հավանականությունը խիստ փոքր Է, քանի որ աղետի պահից արդեն ավելի քան չորս օր Է անցել: Այդ ընթացքում փրկվել Է 11 մարդ, իսկ ընդամենը ձնահյուսի իջնելու պահին հյուրանոցում եղել են 35 կենվորներ ու աշխատակիցներ:
Ողբերգությունը պատահել Է հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում: Տարերային աղետի պատճառ են դարձել նույն օրն ավելի վաղ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժերը եւ դրանց հաջորդած հետցնցումները, հաղորդել Է «Ինտերաֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



