Թրամփը հայտարարել է NAFTA-ի վերանայումն սկսելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ շուտով կսկսի Ազատ առեւտրի վերաբերյալ հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերակնքման գործընթացն իր կանադացի եւ մեքսիկացի պաշտոնակիցների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրա խոսքով՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հանդիպումներն արդեն նշանակված են:
Երեք երկրների միջեւ համաձայնագիրն ուժի մեջ Է մտել 1994 թվականին:
Թրամփն ավելի վաղ այն համարել Է փոխադարձ առեւտրի շուրջը վատթարագույն գործարքը, որը երբեւԷ կնքել Է ԱՄՆ-ը:
Սպիտակ տան կայքում ասված Է, որ եթե Կանադան եւ Մեքսիկան հրաժարվեն վերանայել NAFTA-ն, որպեսզի «ազնիվ գործարք» ապահովեն ամերիկացի աշխատավորների համար, ԱՄՆ-ը դուրս կգա համաձայնագրից:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



