Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է «Լե Մոնդ» հրատարակությանը տված հարցազրրույցում:
«Պարզապես հարկավոր Է ընդունել, որ Վրաստանը եւ Ուկրաինան կոչված չեն անդամակցելու ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին»,-ընդգծել Է նա:
Նա նաեւ «անպատասխանատու» Է համարել քաղաքական այն գործիչների հայտարարությունները, որոնք կոչ են անում՝ Կիեւին եւ Թբիլիսիին անդամակցություն տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքում եւ Եվրամիությունում:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



