Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տիգրան Ուրիխանյանը կողմնակից է ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու տարբերակին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

  «Ալյանս» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը կհստակեցնի փետրվարի 4-ին կուսակցության արտահերթ համագումարից հետո: Հունվարի 23-ին լրագրողների հանդիպմանն այս մասին հայտնեց «Ալյանս» կուսակցության հիմնադիր, կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Ես հիմա ներկայանում եմ որպես անհատ և այժմ որևէ տեսակետ չեմ կարող հայտնել մեր կուսակցության անունից՝ ապագա խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցության ձևաչափի վերաբերյալ։ Փետրվարի չորսին պատրաստվում են գումարել իրենց կուսակցության արտահերթ համագումարը, ինչի ժամանակ էլ կտեղեկացնեն, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին՝ դաշինքո՞վ, թե՞ առանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ուրիխանյանը:

Նա հավելեց, որ իրենք մշտապես հայտնել են, որ չմիավորվելու ճանապարհով ընտրություններին գնալը ձեռնտու չէ և իրենց  քաղաքական կուրսի մասը չէ։ «Այլևս լայն դաշինքով մասնակցելն ընտրություններին շատ կարևոր է։ Միավորումներով հանդես գալու կարևորությունը տեսանք նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Ես, բնականաբար, մշտապես ասել եմ ու խոսել եմ ընդդիմադիր դաշտում միավորումների ձևավորման ու այդ ձևաչափով մասնակցելու մասին»,- ասաց Ուրիխանյանը:

Անդրադառնալով հաջորդ գումարման խորհրդարանում լինել-չլինելու վերաբերյալ հարցին` պատգամավորն ընդգծեց, որ այդ հարցին ինքը չէ, որ պետք է պատասխանի: «Ինչպես հայտնի է, Հայաստանում խորհրդարանը ձևավորում է Հայաստանի քաղաքացիների կողմից։ Իսկ եթե ավելի լուրջ՝ խորհրդարանական հինգ տարիները եղել են ծանր, անշնորհակալ ու խնդիրներով լի տարիներ։ Հետևաբար` ես չէ, որ պետք է շահագրգիռ լինեմ շարունակելու այդ ծանր աշխատանքը։ Եթե Հայաստանի քաղաքացիները կորոշեն, որ ես լինեմ խորհրդարանում, ապա ես կշարունակեմ պայքարել գողերի ու հանցագործների դեմ ։ Շարունակելու եմ քննադատել, բերել այն օրենքի նախագծերը, որ հանրային շահերից են բխում։ Շարունակելու եմ իմ ընդդիմադիր գործունեությունը, և եթե կան Հայաստանի այնպիսի քաղաքացիներ, որ կարծում են՝ այդ գործունեությունն արդարացված է, ապա ես կշարունակեմ ԱԺ-ում իմ գործունեությունը»,- մանրամասնեց Տիգրան Ուրիխանյանը:

Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի