Կառավարությունը կքննարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 64.800.000 ՀՀ դրամ արժողությամբ հողատարածք նվիրաբերելու հարցը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարության սեպտեմբերի 25-ի նիստում կքննարկվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 64.800.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հողամասը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը նվիրաբերելու հարցը: Դրա նպատակը, ըստ կառավարության հիմնավորման, ֆուտբոլի տարածման և զարգացման համար մարզահամալիր կառուցելն է:
Նշենք, որ Կառավարության կողմից նախաձեռնությունը հավանության արժանացնելու դեպքում օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության հաշվին:
Արաքս Մամուլյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



