Պուտինը Մոսկվայում բացել է Եվրոպայի խոշորագույն մզկիթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 23-ին Մոսկվայում բացել է Եվրոպայի խոշորագույն մզկիթը՝ ընդգրկուն վերակառուցումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եվրոպական պետությունների դեսպաններ:
Բացի այդ, մզկիթի բացմանը ներկա են եղել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, ինչպես նաև Ինգուշիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը և Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլատիպովը:
Մոսկվայի գլխավոր մզկիթի տարածքը վերակառուցումից հետո մեծացել է քսան անգամ: Այն կազմում է ավելի քան 19 հազար քառակուսի մետր: Այժմ այնտեղ միաժամանակ նամազ կարող են անել 10 հազար հավատացյալներ:



