Թվում է՝ հայտնաբերվել է մոլորակի ամենանախանձելի փեսացուն. աղջիկնե´ր, բաց մի´ թողեք ձեր շանսը
ԼԱՅՖԱյն, որ մարդիկ հիմա իրենց երկրորդ կեսին առավել հաճախ գտնում են համացանցում, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Ծանոթության տարատեսակ կայքերը, չաթերը, ֆորումները, անկասկած, անում են իրենց գործը՝ միավորելով մոլորակի տարբեր կետերում գտնվող սիրահարների սրտերը:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, երջանիկ ամուսնությունների ավելի քան մեկ երրորդը, որ կնքվել են վերջին տասնամյակում, սկսվել են հենց համացանցում անմեղ նամակագրությունից:
Past.am- ը ներկայացնում է մոլորակի ամենանախանձելի փեսացուին, ում մասին, երևի թե, երազում է մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը:
Վերջերս ծանոթության հայտնի կայքերից մեկում հայտնվեց մի տղամարդու հարցաթերթիկ, որտեղ նա երազում է գտնել իր միակին:
Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ առաջին հայացքից:
Սանկտ Պետերբուրգից այս մաչոն որոնում է ••• իսկական հարսնացուի, ում բաժին կհասնի իր թագավորությունը:

Համաձայն տղամարդու օգտահաշվի՝ նրա անունը Սերգեյ է, տարիքը՝ 39: Նա երազում է հանդիպել 16-20 տարեկան աղջկա հետ, սակայն այդ աղջիկը պետք է համապատասխանի բազմաթիվ չափանիշների:

«Թագավորությունը մեծանում է, իսկ արժանի մոխրոտիկ չկա (առանց վատ սովորույթների, լավ արտաքին տվյալներով, ինտելեկտի առկայությամբ), ով կարող է վերածվել արքայադստեր, ով ի վիճակի է հավատարմության, սիրո (առանց ինտիմ անցյալի): Չգրեն ինքնագոհները, անհաջողակները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, հիմարները: Չթողնեք մեկնաբանություններ: Դրանք ոչ ոքի հետաքրքիր չեն: Մարմինը չառաջարկել՝ ես զզվող եմ: Գրեն միայն ըստ էության»:













Հայտնի չէ՝ արդյոք այդ տղամարդը կարողացել է գտնել իր սիրեցյալին, սակայն մի բան ակնհայտ է, որ նա իր օգտահաշվի նկարներով ի վիճակի է ծիծաղեցնել մոլորակի բնակչության կեսին:



