Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ հունվաի 24-ի համար

ՖՈՏՈ

Խոյ: Օրը բարեհաջող կդասավորվի, եթե ողջամտություն դրսևորեք, զգույշ լինեք և անտեղի ռիսկի չդիմեք: Հիշեք, ոչինչ հեշտ չի տրվում,և առանց ջանքեր գործադրելու՝ հաջողության հասնել չի ստացվի: Եթե ցանկանում եք որոշ ձեռքբերումներ ունենալ, ապա ստիպված եք աշխատել այդ ուղղությամբ: Հավատացեք, ձեր ջանքերը բարձր կգնահատվեն:

Զգացմունքային դաշտը կայուն է: Բարձր տրամադրություն կպահպանեք, շրջապատի մարդկանց ևս թույլ չեք տա ձանձրանալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու, անմոռաց ժամանց կազմակերպելու համար: Սուր զգացողությունների ու վառ տպավորությունների պակաս չեք զգա:

Ցուլ: Այսօր շտապել չարժե: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս՝ առավել ուշադիր եղեք: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ հետաքրքիր իրադարձություններ: Նոր, անհրաժեշտ տեղեկություններ կստանաք, կհանդիպեք մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ: Նրանք կօգնեն ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների մեջ, լուծել որոշ մասնագիտական հարցեր:

Երեկոյան դրական լիցքեր կստանաք: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ, կշփվեք ինքնատիպ մարդկանց հետ, լավ ժամանակ կանցկացնեք: Ստեղծագործական ներուժը բարձր է, նոր գաղափարներ կծնվեն:

Երկվորյակ: Աշխատավայրում հնարավոր են լուրջ անախորժություններ: Իհարկե չեք հանձնվի և կշարունակեք ձեր պայքարը, սակայն ծագած խնդիրները բացասաբար կազդեն տրամադրության վրա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են կորցնել լավատեսությունը և աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը: Հիշե՛ք, որ մեծագույն սխալ գործած կլինեք, եթե սկսած գործերը կիսատ թողնեք: Փորձեք առավել նպատակասլաց լինել:

Օրվա ամբողջ ընթացքում կզգաք ընկերների և մտերիմների աջակցությունը: Նրանք ոչ միայն լավ խորհուրդներ կտան, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն ձեզ օգնելու համար: Հրաշալի օր է ձեր վնասակար սովորույթները վերանայելու, դրանցից մեկընդմիշտ հրաժարվելու, փոխարենը՝ առողջ ապրելակերպի անցնելու համար:

Խեցգետին: Դժվարությունները շատ շուտով կավարտվեն: Ձեզնից պահանջվում է զինվել համբերությամբ և մի փոքր էլ դիմանալ:Կարող եք նոր գործեր ձեռնարկել, միայն թե, որոշումներ կայացնելիս, առավել զգույշ եղեք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:

Փորձեք հետաձգել ֆինանսական հարցերը, նաև գնումները: Այսօր դրամական միջոցներ տնօրինելը ձեզ մոտ չի ստացվի:Խորհուրդ չի տրվում ուղևորությունների մեկնել, կարող եք ապագա ճամփորդության շուրջ ծրագրեր կազմել:

Առյուծ: Այսօր շատ բան կախված է նրանից, թե որքան ողջամիտ կգտնվեք: Եթե ենթարկվեք հակառակորդների սադրանքներին և վեճերի մեջ ներքաշվեք, ապա դրանով ձեզ համար լուրջ խնդիրներ կստեղծեք և ամեն բան էլավելի կբարդացնեք: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հանգստություն պահպանեք, ավելորդ ուշադրություն չգրավեք և մնաք ստվերում:

Սիրահարված Առյուծներին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ, դա դրական կազդի հարաբերությունների վրա: Իսկ եթե դեռևս միայնակ եք, ապա կարող եք միջոցառումների մասնակցել, նաև հետաքրքիր հանդիպումներ ունենալ:

Կույս: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են անգամ ուժասպառ լինել: Փորձեք չընկճվել, ջանք մի խնայեք որոշ կարևոր հարցերի վերջնական լուծումներ տալու համար: Երբ ամեն բան կարգավորվի, կկարողանաք հանգիստ շունչ քաշել և հանգստանալ:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ և թեթև կանցնի: Այսօր հաջող զուգադիպությունները, հաճելի հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները կուրախացնեն ձեզ:Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր կօգնեն որոշ ծրագրեր իրագործել:

Կշեռք: Այսօր սկսած բոլոր գործերն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք անգամ ամենաբարդ խնդիրներից: Գործընկերները սիրով կօգնեն ձեզ: Ընկերներից ևս աջակցություն կստանաք: Կարող եք գնումներ կատարել, ձեռք բերել գրասենյակի համար անհրաժեշտ որոշ իրեր:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր: Հնարավորության դեպքում հետաձգեք կարևոր գործերը, դրանց կվերադառնաք որոշ ժամանակ անց: Ընտանիքում խնդիրներ չեն լինի, իսկ եթե այնուամենայնիվ որոշ դժվարություններ ծագեն, ապա սիրելի մարդիկ կօգնեն հաղթահարել դրանք:

Կարիճ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործեր կձեռնարկեն: Այսօր անհրաժեշտ է մարտական տրամադրվել և առաջ շարժվել: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Չնայած դժվարություններին՝ ցանկացած իրավիճակից հաղթող դուրս կգաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, իսկ կարևոր որոշումներ կայացնել չարժե:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ իրադարձություններ, սակայն անհաղթահարելի խոչընդոտների չեք հանդիպի: Նշանի շատ ներկայացուցիչներ կզբաղվեն մտերիմների խնդիրներով, օգնության ձեռք կմեկնեն դժվար իրավիճակում հայտնված ազգականներին:

Աղեղնավոր: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ, և դրանք հաղթահարելու համար ձեզնից որոշ ջանքեր կպահանջվեն: ճիշտ կլինի, եթե հրաժարվեք կասկածելի, ոչ հուսալի մարդկանց օգնությունից: Փորձեք խնայողություններ անել, զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Այսօր աշխատեք ձեզ մոտ կանխիկ մեծ գումար չունենալ:

Հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե դրանք ձեր սրտով չեն: Հնարավոր է այսօր ստիպված լինեք զոհաբերել սեփական շահերը, ինչի համար հետագայում չեք զղջա:

Այծեղջյուր: Օրը բարեհաջող կդասավորվի: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է: Նշանի ներկայացուցիչներն այսօր հաջող գործարքներ կկնքեն, կգտնեն մարդկանց, ում հետ համագործակցությունը հեռանկարային կլինի, նաև կարող են հաջող գնումներ կատարել: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք: Օրվա ընթացքում կառնչվեք ոչ այնքան համակրելի մարդկանց հետ, սակայն դա ձեզ չի խանգարի անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հարցում:

Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, ի դեպ՝ ձեր մեղքով: Հակված եք բարդացնել իրավիճակը, սրտին մոտ եք ընդունում ցանկացած նկատողություն: Չափազանց զգայուն եք, ուշադիր՝ մանրուքների հանդեպ: Հետևեք մտերիմների խորհուրդներին և փորձեք լիցքաթափվել:

Ջրհոս: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում բացասական միտումների ազդեցությունը չափազանց մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են փորձությունների ենթարկվել: Գայթակղություններին դիմակայելը հեշտ չի լինի: Գործուղումները ցանկալի չեն, խորհուրդ չի տրվում գործնական բանակցություններ վարել:

Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև և հաճելի կդասավորվի: Թեև աստղերն առանձնապես չեն ժպտա, սակայն, սեփական համառության շնորհիվ, հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել: Գործնական եք տրամադրված, անիմաստ ժամանակ չեք վատնում, ինչն էլ աննկատ չի մնում:

Ձկներ: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Հենց այս ժամանակահատվածում փորձեք լուծել աշխատանքի հետ կապված բոլոր կարևոր խնդիրները:Գործնական բանակցությունները լավ կանցնեն և արդյունավետ կլինեն: Փաստաթղթերի հետ աշխատելիս սխալներ թույլ չեք տա, ֆինանսական հարցերում ևս ճիշտ կլինեք:

Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնակի ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են սուր գործիքներով, էլեկտրական սարքավորումներով: Այսօր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ընթացքում ամեն բան կպարզաբանվի, սակայն տրամադրությունը բարձր պահել չի հաջողվի:

Այս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմինԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Ազատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբnլլահի 10 զինվորի ոչնչացման մասին Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանՈրքան կթանկանա գյուղմթերքը Հայաստանում«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ինչ հիվանդություններ են առաջանում կարմիր աչքերի պատճառով Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 1014-ամյա տղան 30 մեքենա է գողացելԱյն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին «Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դողսում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն Ռեզայի