Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 23-ին վերընտրվել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես արդեն հայտնել էինք, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնաÕ �ագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ այսօրվա լիագումար նիստում վերընտրվել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Տեղեկացնենք նաև, որ այսօր կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



