«Բիզնես չունեցող» Սամվել Ալեքսանյանի դրամական միջոցները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թե՛ դոլարով, թե՛ դրամով պահվող դրամական միջոցները պակասել են: Այս տվյալները Past.am-ը ներկայացնում է՝ վկայակոչելով Բարձրաստիճան պաշտանատար անձի 2014 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի տվյալները:
Համաձայն հայտարարագրի՝ Ալեքսանյանի դրամական միջոցներն ազգային արժույթով տարեսկզբին կազմել են 356,960,000.00 դրամ, տարվա վերջում ՝ 350,960,000.00: ԱՄՆ արժույթով տարվա սկզբին պատգամավորն ուներ 8,250,000.00, իսկ տարեվերջին՝ 8,250,000.00 դոլար: Սամվել Ալեքսանյանի տարեկան եկամուտի չափը 17,510,470.00 ՀՀ դրամ է, որից 4,310,470.00 դրամն առաջացել է աշխատավարձից, ևս 13,200,000.00-ը՝ շահաբաժիններից:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը լրագրողներին մշտապես ասում է, թե ինքը բիզնես չունի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



