Խոսրով Հարությունյանը չի բացառում առաջիկայում համագործակցությունը որեւէ ուժի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետական կուսակցության ցուցակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի լինել չլինելը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ կուսակցության վարկանիշի վրա: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, արդեն իսկ հայտարարվել է, որ Հանրապետական կուսակցության հաջողության դեպքում Կարեն Կարապետյանը կրկին մնալու է իր պաշտոնում:
Անդրադառնալով ընտրություններին Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մասնակցելու ձեւաչափին՝ նա նշեց, որ կուսակցությունն առանձին չի ներկայանա, քանի որ նման կարողություններ չունի: «Առաջիկայում համագործակցության ամենատարբեր ֆորմատներ են հնարավոր, իսկ առաջարկների մասով քննարկումներ են ընթանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելեց բանախոսը:



