Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անկարայի դիվանագիտական մի աղբյուր:
Հունվարի 24-ին Ղազախստանի մայրաքաղաքում Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի միջնորդությամբ կոնսուլտացիների երկրորդ օրն Է ընթանում պաշտոնական Դամասկոսի եւ սիրիական զինված ընդդիմության միջեւ:
«Մեր նախարարն այսօր հեռախոսային բանակցություններ Է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել Աստանայում շարունակվող բանակցությունների շուրջ»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



