Հարկային տեսչության աշխատակիցը կալանավորվել է խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



