Ռուս զինվորականները մեկ օրում 57 շենք են ականազերծել Հալեպի արեւելյան մասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ռուս զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում եւս 70 հեկտար տարածք են ականազերծել Հալեպի արեւելյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնում:
«Միայն անցած օրվա ընթացքում ռուս սակրավորների կողմից 57 շենք Է մաքրվել պայթյունավտանգ առարկաներից, ականազերծվել Է ավելի քան 70 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք: Պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են ավելի քան 11 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ»,-հայտարարել Է Հաշտեցման կենտրոնի աշխատակիցը: Նա նշել Է, որ Միջազգային հակաականային կենտրոնի ռուս զինծառայողներն ակտիվորեն շարունակում են տների, փողոցների եւ սոցիալական կարեւորություն ունեցող օբյեկտների հումանիտար ականազերծումն արեւելյան Հալեպում:
Բացի այդ, սիրիական հակամարտության հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում Է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բնակչությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



