Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծննդյանս տարեդարձը չեմ նշում, քանի որ շատ մտերիմ մարդու կորուստ ունեցա. Էմիլ Գալստյան

ՖՈՏՈ

Aysor.am-ը գրում է.

Դերասան Էմիլ Գալստյանն, ով հանրությանն առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալից, այժմ էլ նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Քարե դարդ» սիթքոմում՝ այսօր նշում է ծննդյան 26-ամյակը: Սակայն օրվա հերոսն այսօր տոնական տրամադրություն չունի:

«Այս տարի ծննդյանս տարեդարձը չեմ նշում, քանի որ շատ մտերիմ մարդու կորուստ ունեցա: Օրն էլ, ցավալիորեն, համընկավ ծննդյանս օրվա հետ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:

Նկատառմանը, որ այնուամենայնիվ շնորհավորանքներից խուսափել չի լինի ու սովորաբար կեսգիշերից են սկսվում անակնկալներն ու բարեմաղթանքները՝ պատասխանեց.

«Իհարկե, շնորհավորանքներն այնքան շատ են, որ նույնիսկ դեռ չեմ հասցրել բոլորին շնորհակալություն հայտնել: Անակնկալների մասին չեմ էլ մտածում, քանի որ դրական տրամադրություն չունեմ»:

Է. Գալստյանի վստահեցմամբ՝ նյութական նվերներն իրեն չեն հետաքրքրում, կարևորն ի սրտե մաղթանքն ու հաճելի խոսքերն են: Ինչպես նա նկատեց, բավական է հիշեն և շնորհավորեն, ու դա արդեն մեծ նվեր ու անակնկալ է:

26 տարիների ընթացքում երիտասարդ դերասանը և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ է ունեցել, բայց չի թևաթափվել:

«Ունեմ և՛ ձեռքբերումներ, և՛, իհարկե, բացթողումներ: Բացթողումներից չեմ հուսահատվում, Աստծով առաջ եմ շարժվում ու երբեք չեմ հանձնվում», - ընդգծեց նա:

Հարցին, թե արդյոք կա իր կյանքում այն միակը և մտածո՞ւմ է արդեն ընտանիք կազմելու մասին՝ ժպիտով պատասխանեց.

«Ոչ միակը, ոչ էլ անկրկնելին իմ կյանքում դեռ չկան: Իսկ ընտանիք կազմելու մասին թեև մտածում, բայց չեմ ուզում Աստծուց առաջ ընկնել: Ամեն բան թող լինի Նրա կամքով և ճիշտ ժամանակին»:

Մեզանից յուրաքանչյուրը բոլորից լավ գիտի՝ ինչի պակասն ու ինչի անհրաժեշտությունն ունի:

«Ինքս ինձ մաղթում եմ ավելի քիչ սխալներ անեմ ու շարժվեմ Աստծո պատվիրանների սահմանում: Աստված ինձ օգնական», -եզրափակեց դերասանը:

Aysor.am-ը ևս շնորհավորում է Էմիլ Գալստյանին՝ մաղթելով նպատակների իրականացում:

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»