Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


X Factor-ի պրոդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանը` Էրիկի կայացրած ամենաքննարկվող որոշման եւ նախագծի կանոնների մասին

ՖՈՏՈ

Հայկական X Factor նախագծի կիրակնօրյա թողարկումն արդեն երկու օր է, ինչ բուռն քննարկվում է համացանցի օգտատերերի կողմից:

Նախագծի «4 աթոռ» փուլում այս անգամ մրցում էր աղջիկների խումբը, որոնցից խմբի ղեկավար Էրիկը պետք է ձեւավորեր իր քառյակը: Եվ ահա, երբ արդեն բոլոր 4 աթոռները զբաղված էին, Էրիկը որոշում է, որ Դիանա Հարությունյանի փոխարեն աթոռին պետք է նստի մյուս մասնակիցը` Հասմիկ Կարապետյանը: Սակայն ավելի ուշ երգիչը տարակուսում է իր որոշման մեջ եւ հաղորդման վերջում որոշում է փոփոխություն կատարել իր քառյակում` նախագիծ վերադարձնելով Դիանա Հարությունյանին: Վերջինիս իր աթոռը զիջում է Մոնիկա Միրզոյանը:

Էրիկի որոշումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Որոշ հեռուստադիտողներ նշեցին, թե նախագծում անարդար որոշում է կայացվել եւ խախտվել է X Factor-ի ֆորմատը:

Որքանո՞վ են տեղին այս խոսակցությունները: NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցեց X Factor նախագծի պրոդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանի հետ.

«X Factor-ն, առհասարակ, փոփոխությունների ենթարկվող ֆորմատ է: Երկու տարի առաջ, օրինակ, երբ մեզ մոտ առաջին անգամ անցկացրեցինք  «4 աթոռ»-ի փուլը, կանոններն այլ էին: Յուրաքանչյուր մասնակից կատարում էր մեկ երգ, իսկ ժյուրիի անդամը հենց տվյալ պահին պետք է կայացներ իր վերջնական որոշումը: Այս 2 տարիների ընթացքում նախագիծը կրկին փոփոխությունների է ենթարկվել: Այժմ կասկածի դեպքում ժյուրիի անդամը կարող է խնդրել մասնակցին կատարել երկրորդ երգը եւ մինչեւ հաղորդման ավարտը իրավունք ունի, նույնիսկ, մեկից ավելի փոփոխություն կատարել իր խմբում:

Մյուս կիրակի, օրինակ, Գարիկի հերթն է: Նա ընտրելու է խմբերին եւ խմբերի մեջ էլ կարող են տեղի ունենալ որոշակի փոփոխություններ»,-տեղեկացրեց Աննան` հավելելով, որ նախագծում օրենքների խախտում երբեք չի կարող գրանցվել.

«Մեզ մոտ եկել են նաեւ անգլիացի պրոդյուսերներ, քննարկել ենք նախագծի այս եթերաշրջանի կանոններն ու նրանք միշտ հետեւում են մեր հաղորդումներին: Պարզապես, խորհուրդ կտայի հետեւել անգլիական X Factor-ի վերջին եթերաշրջանին, որտեղ պարզ երեւում են հաղորդման կանոնները»:

Հաղորդումից հետո շատերը կարծիք հայտնեցին, թե Էրիկի որոշումը սթրեսի է ենթարկել 17-ամյա մասնակցին: Աննայի հետ զրուցեցինք նաեւ այս թեմայով.

«Ընդհանրապես այս նախագիծը սթրեսային է թե մասնակիցների, թե ժյուրիի անդամների, թե ամբողջ անձնակազմի, թե, նույնիսկ, հաջորդ փուլ անցած ֆինալիստների համար: Իհարկե, սկզբում շատ տխուր է լինում բոլորի համար, բայց սրանք են խաղի կանոնները…  Ինչ վերաբերում է Մոնիկային` այդ փուլից հետո էլ նա գալիս է մեր նկարահանումներին, այսուհետ նրան հաճախ կարող եք տեսնել հանդիսատեսի շարքերում:

Այս շոուն բարդ կանոններ ունի, բայց արդյունքում յուրաքանչյուր մասնակից սիրվում է, ստանում է հայտնիություն: Դրա վառ ապացույցն այսօր մեր երգարվեստում X Factor եւ այլ նախագծերից մուտք գործած երգիչների քանակն է»,-նշեց ռեժիսորը:

Հիշեցնենք, որ «4 աթոռ» փուլում Անդրեն, Շուշանիկ Արեւշատյանն ու Էրիկն արդեն ձեւավորել են իրենց քառյակները: Ինչպես արդեն նշվել է` հերթը Գարիկ Պապոյանինն է, որն աշխատելու է խմբերի հետ: Իսկ թե ինչ խմբեր տեղ կգտնեն Գարիկի թիմում, պարզ կդառնա այս կիրակի:

Սյունե Առաքելյան

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին