ԱՄՆ-ն Apache հարվածային ուղղաթիռների գումարտակ կտեղակայի Եվրոպայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊենտագոնը Եվրոպա տեղափոխման Է պատրաստում ուղղաթիռների գումարտակ՝ ԱՄՆ-ի բանակի 501-րդ ավիացիոն գնդի Apache AH-64D 20 հարվածային մեքենաների կազմով: Ինչպես նշված Է ամերիկյան ցամաքային զորքերի պաշտոնական կայքում, ուղղաթիռները Եվրոպայում կտեղաբաշխվեն 2017 թվականի փետրվարին՝ ինն ամիս ժամկետով: Դրանց ապագա տեղաբախշխման վայրն առայժմ չի ճշտվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպայում մենք համատեղ զինավարժանքներ կանցկացնենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Քրիս Քրոտցերը: Նա նշել Է, որ ուղղաթիռները գործի կդրվեն «Ատլանտյան վճռականություն» գործողության ընթացքում, որն սկսվել Է 2014 թվականի գարնանն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Այն նախատեսում Է ՆԱՏՕ-ի անդամ արեւելաեվրոպական երկրների անվտանգության ապահովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



