Ժամանակ Է հարկավոր՝ հաղթահարելու ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին հասցված վնասը. Լավրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամը, որն առաջացել Է Բարաք Օբամայի նախագահության օրոք, կարող Է հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում եւ երկուստեք լրջորեն աշխատելու պայմանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում ելույթ ունենալով «Կառավարական ժամի» ընթացքում:
«Ծանրագույն վնասի հաղթահարման համար, որը ռուս-ամերիկյան փոխգործակցությանը հասցվել Է Բարաք Օբամայի օրոք, կպահանջվի ժամանակ եւ լուրջ աշխատանք,-ընդգծել Է նախարարը:-Մենք, ինչպես նշել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ ենք անցնել կապերի վերականգնման ճանապարհի մեր մասը` ի շահ մեր ժողովուրդների, ի շահ գլոբալ անվտանգության եւ կայունության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



