Դեմքը մաքրող սքրաբների բաղադրատոմսեր
ՖՈՏՈՅուրաքանչյուր խնամված կին, որպես դեմքը մաքրող միջոց ընտրում է որևէ սքրաբ: Մասնագետները խորհուրդ են տալիս դեմքի համար ընտրել ավելի նուրբ սքրաբ, քան մարմնի համար: Դեմքի համար հարմար է սուրճից պատրաստված սքրաբը: Իսկ ծիրանի կորիզներից պատրաստված սքրաբը հարմար է մարմնի մաշկը մաքրելու համար:
Եթե մաշկը նորմալ է, ապա բավական է սքրաբն օգտագործել շաբաթը միայն 1 անգամ: Եթե մաշկը յուղոտ է, ապա սքրաբը պետք է օգտագործել շաբաթը 2-3 անգամ: Մասնագետները հիշեցնում են, որ բնական սքրաբ կարելի է պատրաստել նաեւ տանը: Ձեզ է ներկայացվում մի քանի բաղադրատոմս.
Սրճային սքրաբ: 1/3 աղացած սուրճը խառնեք յոգուրտի կամ յուղոտ սերուցքի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքի մաշկին: 2-5 րոպե հետո դեմքը լվացեք գոլ ջրով:
Սքրաբ աղով եւ սոդայով: Լողանալուց ընդունելուց հետո դեմքի մաշկը 1-3 րոպե խոնավ բամբակով մերսեք: Դրանից հետո այն թաթախեք սովորական աղի կամ սոդայի մեջ ու եւս 2-5 րոպե մերսեք դեմքը: Դրանից հետո գոլ ջրով լվացվեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: