Դավթաշենի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքում հունվարի 25-ին փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել,որ Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1955 թ. ծնված Ռ. Ֆ.-ի դին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բնակարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վերջինս մահացել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ պարզելու պայթյունի հանգամանքները. կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



