Քրիստինե Պեպելյանը՝ Արմենչիկի կոչման մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԱրմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելու փաստը մամուլում և սոցիալական ցանցերում տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ հանդիսացավ: Շոու-բիզնեսի և մշակույթի գործիչների հեռախոսները հանգիստ չունեցան լրագրողների զանգերից և այդ թեմայի շուրջ հարցերից:
Past.am-ը երգչուհի Քրիստինե Պեպելյանին խնդրեց ներկայացնել իր կարծիքն Արմենչիկի կոչման և դրա հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ: Երգչուհին կարճ ու կոնկրետ պատասխանեց. «Կարծում եմ, որ այս թեմայով մեկնաբանություններ Արմենչիկը պետք է տա»:
Հիշեցնենք, որ ՀՀ Անկախության օրվա առթիվ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացել էին նաև Հարութ Փամբուկչյանը, Էռնա Յուզբաշյանը, Համլետ Գևորգյանը և այլք:
Լևոն Փանոսյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



