Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ Թամարա Պետրոսյանը համբուրվեց Սոսի հետ, ի՞նչ երկրորդ մասնագիտություն ունի, և ո՞վ է նրա սիրելի խաղընկերը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Թամարա Պետրոսյանին հայ հանդիսատեսը ճանաչում է մի շարք նախագծերից, ինչպես նաև հեռուստանովելներից և գեղարվեստական ֆիլմերից: Հեռուստադիտողն առիթ ունեցավ Թամարին տեսնել նաև Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, իսկ «Ուրիշի փոխարեն» ֆիլմում քննարկվեց նրա և Սոսի համբույրը: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է խաղացած դերերի, գրանցած հաջողությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին: 

«Ընտանյոք հանդերձ» սիթքոմը Թամարի համար նորություն էր, բայց առավելություններ և հաջողություններ է գրանցել. դրանք այն նոր ընկերներն են որոնց ձեռք է բերել. «Շատ թեթև, ժամանցային սիթքոմ էր, ընտանիքով նայելու համար: Մենք թիմի հետ շատ մտերմացանք և կարող եմ ասել, որ դարձել ենք մեծ ընտանիք: Մեր կապը շարունակվում է, երբեմն էլ հավաքվում ենք և ինչ որ տեղ գնում: Ես առաջին անգամ էի այդ ժանրում ներկայանում, բայց ուրախ եմ, որ նախագծում ոչ մի բան մատների արանքով չէր արվում, ամեն բան շատ պրոֆեսիոնալ էր»: 

Դերասանուհին խոստովանում է, որ որպես այդպիսին տաբուներ չունի, կարծում է` երբ ասում են մերկ չնկարվել, կարճ չհագնել, դրանք պարզապես մակերեսային մոտեցում են տաբուներին. « Գիտեք` այդ ամենը սկսվում է նրանից, արդարացված է արդյոք համբույրի տեսարանը ֆիլմում, թե ոչ: Եթե դա արվում է առանց արդարացման, այնքան որ պարզապես ասեն, որ կար համբույրի տեսարան, այս պարագայում դու արդեն սկսում ես չհավատալ: Իսկ եթե դերասանը չի հավատում իր արածին, արդեն իսկ ճիշտ չէ: Սա ասում եմ մերկ կամ բաց տեսարանների համար, բայց լինում են նաև նախադասաություններ, որ զգում ես ոչ մի կապ չունեն ֆիլմի հետ»: 

«Ուրիշի փոխարեն» ֆիլմից հետո հանդիսատեսը սկսեց խոսել Սոսի և Թամարի համբույրի մասին, ոմանք էլ պնդում էին, որ դա արված է ֆիլմի ՓՌ-ի համար: Թամարն այս ամենին իր բացատրությունն ունի. «Ես ձեզ ասեմ, եթե այդ համբույրի տեսարանը չլիներ, կասեին` բա ուր էր համբույրի տեսարանը, որովհետև տրամաբանական էր, ինչպես կարող էին իրար սիրել և վերջում չհամբուրվել: Վստահ եմ` այդպես կասեին և եթե չլիներ համբույրն ամեն բան կեղծ կլիներ: Կսկեին ասել` վայ չհամբուրվեցին քանի որ ընկերը չի թողնում, լրիվ հայկական իրականության նման, կամ էլ ինքը չպաչվող դերասանուհի է»: 

Դերասանուհին էլ է այն կարծիքի, որ ժամանակները մի քիչ փոխվել են և համբույրի տեսարաններն սկսել են ինչ որ չափով սովորական երևույթ դառնալ. «Եթե մի քանի տարի առաջ դերասանուհին համբուրվում էր ֆիլմում, մարդիկ զարմանում էին, հիմա շատերն են անցել այդ փուլը: Դերասանների համար էլ է ամեն բան հեշտացել և եթե այս արվեստի մեջ ես, ապա դա նաև պահանջում է, որոշ խոչընդոտների հաղթահարում»: 

Ասում են` յուրաքանչյուր դերասանուհի ունի իր սիրելի խաղըկները, Թամարն էլ բացառություն չէ, իսկ նոր խաղընկերոջ հետ մտեմանալը դերասանուհու համար զուտ տեխնիկական խնդիր է. «Ես այդ ամենը շատ արագ եմ հաղթահարում փորձերի ժամանակ: Ինչ վերաբերվում է զուգընկերոջը, չեք պատկերացնի` ինչ գերագույն հաճույք եմ ստանում, երբ խաղում եմ Լևոն Հարությունյանի հետ: Չեմ կարող որևէ տրամաբանական պատասխան տալ այս ամենին, որովհետև նրա հետ շատ-շատ հեշտ է: Մնացածներին էլ եմ շատ սիրում, թող ոչ ոք չնեղանա, բայց նրա հետ այլ է»: 

Արտասահմանյան մամուլում միշտ նշում են հայտնի դերասանի ստացած հոնորարը, բայց Հայաստանում այդ ամենի մասին չեն սիրում խոսել. «Բնականաբար կա ֆինանսական սակագներ, բայց այս դեպքում ավելի կարևոր է գաղափարային հենքը: Լինում են դեպքեր, երբ դերը կամ նախագիծն այնքան գայթակղիչ է լինում, որ դու պատրաստ ես մոռանալ այդ սակագները և չնչին գումարի դիմաց նկարահանվել, քանի որ դա գերագույն հաճույք  է պարգևում: Բնականաբար լինում են հակառակ դեպքեր, որ ոչ հետաքրքիր և ոչ հաճելի նախագծեր են լինում, մեծ գումարներ են առաջարկում`այդ պարագայում համաձայնվում ես գումարի համար նկարահանվել: Առաջին դեպքն ավելի հաճախ է պատահում Հայաստանում, բայց շատ բան էլ կախված է, թե ում հետ ես աշխատում»,-պատմում է դերասանուհին և ավելացնում, որ դրսի կինոարտադրության համար նկարահանվելու առաջարկներ չունի. «Ես առաջին անգամ նկարահվել եմ ռուսական ֆիլմում, իսկ  գլխավոր դերում  Բեն Ֆոսթերն էր: Ես հաճույք ունեցա, նրան մատով կպնել»: 

Շատ դերասաններ հաճախ հասկանալով, որ այս ասպարեզն այնքան էլ շահութաբեր չէ, փնտրում են այլ ճանապարհներ գումար վաստակելու. «Այս աշխատանքը կայուն չէ, այնուամենայնիվ դերասանը կախված է ինչ- որ մեկի որոշումից` լինի դա պրոդյուսեր, սցենարիստ:  Այնպես չէ, որ դու ամեն ամիս կունենաս աշխատանք, մանավանդ մեզ մոտ շուկան շատ փոքր է: Նայեք` ինչքան դերասան մենք ունենք, քանի ներկայացում է բեմադրվում և քանի ֆիլմ է նկարահանվում: Ինչ անի մարդը պետք է ապրի. մենք ունենք շատ դերասաններ,որ հենց այդ պատճառով էլ հեռանում են այս ոլորտից: Ես գիտեմ շատ-շատ դերասաններ, ովքեր ունեն երկրորդ աշխատանք, ընդ որում այն կապ չունի դերասանության հետ, աշխատում են զուտ նրա համար, որ չթողնեն դերասանությունը»:  

Թամարն էլ ունի երկրորդ մասնագիտություն` օտար լեզուների մասնագետ է. «Ինչպես մեզ մոտ Ղարաբաղում են ասում` «փողին մոտիկ փեշակ է»: Հիմա չունեմ երկրոդ աշխատանք, որովհետև փառք Աստծո այնքան գոհ եմ, որ իմ աշխատանքը բացի հաճույք պատճառելուց ինձ դրսում չի թողնում: Ինձ բավարարում է թե հոգեպես, թե ֆինանսապես տվյալ պարագայում: Բայց ինչ խոսք, եթե մի օր չունենամ այս աշխատանքը, նման խնդիր չունեմ` կգնամ կաշխատեմ այլ բնագավառում»:  

Երբ շփվում ես դերասանու հետ, առաջին ինչ ուզում ես ասել, դա նրա ակտիվությունն է, չնայած նա խոստովանում է` շատ ծույլ է. «Ես մարդկանց վրա հիմնականում թողնում եմ ակտիվ մարդու տպավորություն: Միակ բանն, որ կցանկանայի մեջիցս հանել, դա իմ ծուլությունն է: Ես հիմնականում հանգստանում եմ տանը, ընկերներիս և մտերիմներիս հետ: Առօրյաս ինչպես և շատ դերասաններին կայուն չէ, օրինակ վերջերս մի շաբաթ ոչինչ չէի անում, պարզապես հանգստանում էի, բայց հետո այնպես ստացվեց, որ միանգամից մի քանի նախագիծ սկսեց, հարցազրույցներ, նկարահանումներ և ես քնում էր երկու երեք ժամ: Հետո նորից վերջանում է այդ ամենը: Ես նաև սիրում եմ հեռուստացույց նայել, լավ հաղորդումներ, ավելին ասեմ` սիրում եմ գովազդային հոլովակներ նայել: Սիրում եմ կարդալ, այն ինձ համար սովորություն է արդեն դարձել, որն իմ մեջ ներարկել է Նարեկ Դուրյանը:  Երբ ասում էի` ժամանակ չունեմ կարդալու, նա ասում էր` դու օրվա մեջ մի կարդա, բայց երբ գնում ես քնելու սովորություն դարձրու մի քանի էջ կարդալ»:  

Դերասանուհին զրույցի ընթացքում նշեց նաև, որ ինքնաքննադատ է. « Օրինակ թատրոնում մի քիչ այլ է, ներկայացման ժամանակ եթե զգում ես, որ մի բան կարող ես ավելի լավ անել, դու հաջորդ ներկայացմանն ավելի լավ ես անում, կամ եթե մի բան սխալ ես անում, ասում ես հիշեմ` հաջորդին այսպես անեմ: Իսկ ֆիլմում այդպես չէ, ես միշտ ուզում եմ ինչ-որ բան փոխեմ իմ խաղում: Երբ նկարահանման օրը վերջանում է, գալիս եմ տուն, պառկում եմ քնելու և ասում եմ` վայ ինչպես կուզեի, որ վաղը ինձ զանգեին ասեին, այս ինչ հատվածը պետք է նորից նկարել, ես այդ ժամանակ լրիվ այլ ձև կխաղայի: Մեր մասնագիտության մեջ շատ կարևոր է կատարելագործվելը, դու անընդհատ պետք է աշխատես քո վրա»: 

Անձնական կյանքի մասին դերասանուհին չի սիրում խոսել. իր համար մի հետաքրքիր և կարևոր սկզբունք է որդեգրել. «Նախ ասեմ, որ ինձ համար անձնական կյանքից բացի այնքան ավելի հետաքրքիր թեմաներ կան: Տարիներ առաջ երբ ես սովորում էի Ղարաբաղի թատերական ինստիտուտում, կար պարտադիր գրականություն և այն գրքերից մեկն էլ, որ շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա` դա Չառլի Չապլինի «Իմ կենսագրությունն» էր:  Այդ գրքում ամեն թեմայի մասին խոսվում էր, բացի անձնական կյանքից: Չապլինն ասում էր իհարկե հիմա ընթերցողը իր մեջ պրպտում է, իսկ ինչո՞ւ չի պատմում իր անձնականինց: Նա ասում էր` ինձ համար անձնական կյանքն այնքան սովորական և ոչ տարօրինակ բան է,  դրա համար ես չեմ կարծում,  որ կարիք կա դրա մասին գրելու և խոսելու: Դա այնքան է տպավորվել իմ մեջ, մանավանդ որ նա մի քանի անգամ ամուսանցել, բաժանվել է և դա առտառոց բան չի համարում: Դա ինձ համար ճշմարտություն է և այն դարձել է իմ ճշմարտությունը»: 

Համենայնդեպս հետաքրքվեցինք դերասանուհուց, արդյո՞ք չի մտածում ամուսնանալու մասին. «Գիտեք, շատ ծանր է լինում, երբ կողքից մարդիկ սկսում են քեզ կարեկցել, թե ինչո՞ւ ամուսնացած չես, կամ էլ ասում են` գիտես քո տարիքին ես արդեն դպրոցական երեխա ունեի: Երբեմն մտածում եմ` գուցե ճիշտ են, բայց այստեղ կարևորը քո ներքին է, եթե դու քեզ լավ ես զգում, դա քեզ չի ճնշում, ապա ամեն բան նորմալ է, բայց եթե քեզ դա մտահոգում է` դա նորմալ չէ: Բնականաբար պետք չէ ամուսնանալ, պարզապես ամուսնանալու համար»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի   

 
Վրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն Մանվելյան