Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամենից բարձր աշխատավարձ ստանում են Սյունիքի մարզում. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը վիճակագրական մշտադիտարկմամբ ընդգրկված կազմակերպություններից հավաքագրվող «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական հաշվետվությունն է և առևտրային փոքր և գերփոքր կազմակերպություններում իրականացվող «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» ընտրանքային հետազոտությունը:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է աշխատավարձի ցուցանիշների ժամանակագրական շարքը սկսած 1970–2015 թթ. ժամանակահատվածում: Եվ այդ ցուցանիշներից կարելի է նկատել, որ անցած 45 տարիների ընթացքում Հայաստանում մարդկանց վարձատրությունը էական փոփոխությունների է ենթարկվել: Օրինակ՝ 1992 թ. օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը կազմել է ոչ ավել ոչ պակաս՝ 280 դրամ: Դա տևել է մի քանի ամիս: Արդեն 1992–ի հոկտեմբերից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 1200 դրամ: Իսկ նույն տարվա համար միջին ամսական անվանական աշխատավարձն էլ կազմել է 1395 դրամ: 
Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների (այսուհետ` աշխատավարձ) ընդհանուր գումարը հարաբերելով աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին:
Հատկանշական է, որ ընդամենը մեկ տարի անց՝ 1993 թ.–ին, միջին ամսական անվանական աշխատավարձի չափը ավելացել է մոտ 10 անգամ՝ կազմելով 12 հազար 173 դրամ: Արդեն 2000–ականներին միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպի ակտիվություն է նկատվում: 
2000 թ.–ից սկսած այն հաղթահարում է 20 հազար դրամի շեմը և տարիների ընթացքում գերազանցում 100 հազար դրամը: Ամենավերջին տվյալներով՝ ըստ 2015 թ. ցուցանիշների, միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 171 հազար 615 դրամ: Այստեղ, իհարկե, կարելի է նշել նաև այն, որ տարեցտարի աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ բարձրացել են նաև ապրանքների և տարբեր ծառայությունների գները: 
Ինչ վերաբերում է աշխատավարձի չափին ըստ Հայաստանի մարզերի, ապա նշենք, որ այդ առումով ամենից բարձր աշխատավարձ է սահմանվել Սյունիքի մարզում: Այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 197 հազար 836 դրամ: Երկրորդ տեղում է մայրաքաղաք Երևանը՝ 180 հազար 105 դրամ աշխատավարձով, իսկ երրորդ տեղում Կոտայքի մարզը՝ 146 հազար դրամ աշխատավարձով: Ի դեպ, ըստ վիճակագրության՝ ամենից քիչ անվանական աշախատավարձ են ստանում Արագածոտնի մարզում, այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 119 հազար 174 դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի