Հալեպում վերսկսվել Է Էլեկտրագնացքների երթեւեկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել Է Հալեպում Էլեկտրագնացքների երթեւեկության վերսկսման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է SANA լրատվական գործակալությունը, նա մասնակցել Է Ջիբրին ծայրամասի, որտեղ գտնվում Է փախստականների տեղավորման ժամանակավոր կենտրոնը, եւ Բաղդադ կայարանի միջեւ երկաթուղային ճյուղի բացմանը: Դրա երկարությունը 18 կիլոմետր Է:
Մեգապոլիսի տրանսպորտային հանգույցի աշխատանքի կարգավորումը Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի փուլ առ փուլ վերականգնման պլանի հիմնական կետերից մեկն Է հրոսակային կազմավորումներից քաղաքի ազատագրումից հետո:
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը երկաթուղիների նորոգումը համարել Է «այն բանի վկայությունը, որ քաղաքի երակազարկն սկսում Է ավելի ուժգին բաբախել»: Հերթում, նրա խոսքով՝ մեգապոլիսից արեւելք Նեյրաբ միջազգային օդանավակայանի վերանորոգման-վերականգնման աշխատանքների ավարտն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



