Իտալիայում գտել են ձնահյուսի տակ հայտնված հյուրանոցում բոլոր զոհվածներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալիայում գտել են Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ձնահյուսի տակ հայտնված «Ռիգոպիյանո» հյուրանոցում բոլոր զոհվածներին: Նրանց ընդհանուր թիվը կազմել Է 29, որոնողական գործողությունն ավարտված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը:
Ստորգետնյա ցնցումներով եւ ձյան առատ տեղումներով հրահրված ձնահյուսը 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա Է իջել հունվարի 18-ի երեկոյան՝ լիովին ծածկելով չորսհարկանի շենքը: Այդ պահին շենքում գտնվող ավելի քան 30 մարդուց փրկվել Է ինը հոգի, ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս Էր եկել հրուրանոցից եւ նույնպես ողջ մնացել:
Դատախազությունը հետաքննություն Է անցկացնում պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



