Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Չդադարող ձյան ռեժիմով իրականացվող աշխատանքների արդյունքում մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



