Ավելի քան 2,6 հազար ապստամբներ են զենքը վայր դրել Դամասկոսի նահանգի Վադի Բարադա շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴամասկոսի նահանգը ջրով ապահովող Վադի Բարադա գետի հովտի բնակիչները վերադառնում են խաղաղ կյանքի: Այնտեղ գործող արդեն ավելի քան 2,6 հազար ապստամբներ վայր են դրել զենքը: Նրանց, ովքեր հրաժարվել են վերադառնալ խաղաղ կյանքի, իշխանությունները ընտանիքների հետ միասին տարհանում են Իդլիբի նահանգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ գնդապետ Ալեքսանդր Բլինկովը:
«Վադի Բարադա գետահովտի բնակչությունը վերադառնում Է խաղաղ կյանքի: Այսօրվա դրությամբ ավելի քան 2,6 հազար մարդ արդեն կարգավորել Է իր կարգավիճակը»,- պատմել Է նա, հավելելով, որ այն զինյալները, որոնք պատրաստ են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, համալրում են ինքնապաշտպանության ուժերի ջոկատները:
«Բնակչությունը շարունակում Է ստանալ մարդասիրական օգնություն եւ առաջին անհրաժեշտության իրեր, մասնավորապես, պարենամթերք եւ բժշկական միջոցներ»,- հայտնել Է Բլինկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



