Հիլարի Քլինթոնը ցանկանում Է վարել իր հեռուստատեսային շոուն. Townhall
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում Է հեռուստատեսային հաղորդման վարող դառնալու գաղափարը, հաղորդում, որը նվիրված կլինի արդիականության հրատապ խնդիրներին, եւ, որպես վարող, պլանավորում Է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների եւ առաջադեմ մտածողների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Townhall հանդեսի սյունակ վարող Էդ Քլեյնը:
Նա վկայակոչում Է գաղտնի տեղեկատվություն, որն ստացել Է նախկին առաջին տիկնոջ շրջապատի մի աղբյուրից: «Նա շատ լուրջ Է խոսում սեփական հեռուստատեսային շոուի գաղափարի մասին: Որպես հաղորդավար նա կքննարկի հանապազօրյա թեմաներ առաջադիմական տեսակետից, կհրավիրի շատ հետաքրքիր հյուրերի, հարցազրույցներ կվերցնի աշխարհի ղեկավարներից եւ առաջադիմական հայացքների տեր մարդկանցից»,- մեջբերում Է Քլեյնն իր զրուցակցի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



