Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արարատի մարզում մթերված խաղողի վճարումների ուշացումներն անդրադարձել են որոշ հարկատեսակների հավաքագրման վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզում 2016 թվականին խաղողի առատ բերքը, մթերման հետ կապված խնդիրներն ու մթերող կազմակերպությունների կողմից վճարումների ուշացումներն ուղղակիորեն անդրադարձան նաեւ համայնքների կողմից իրականացվող կատարողականների վրա: Հիշյալ խնդրի հետեւանքով հողի հարկը դեկտեմբերի 30-ի դրությամբ մարզում հավաքագրվել է 96,7 տոկոսով` մուտքերը հասել են  589 մլն 900 հազար դրամի: Սեփական եկամուտի մուտքերը պլան-կատարողականի համեմատ շեղում են ունեցել եւ պետական բյուջե պակաս է մուտքագրվել շուրջ 5 մլն դրամով: Մուտքերը հասել են 1 մլրդ 830 մլն 231 հազար դրամի: «Հավաքագրումներ կատարելիս մարզում թերացումներ են ունեցել 6-7 համայնքներ, հակառակ դեպքում սեփական եկամուտների հավաքագրումները կհատեին 100 տոկոսի սահմանագիծը: Դրանք այն համայնքների բնակիչներն են, որոնք ունեն խաղողի այգիներ եւ զբաղվում են խաղողագործությամբ. դա իրենց եկամուտի հիմնական միջոցն է, որով էլ հոգում են իրենց ապրուստը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: 
Հավաքագրումը 100 տոկոսով կատարել են Արտաշատ, Վեդի քաղաքները, Դիտակ, Դարբնիկ, Ձորակ եւ այլ համայնքներ: Եղիազարյանն ընդգծեց, որ դրանք այն համայնքներն են, որոնք մշտապես պարտաճանաչ են: «Դա ես կապում եմ համայնքի ղեկավարի գործունեության եւ համայնքապետարանի աշխատանքի հետ: Վերոնշյալը հաստատելու է գալիս այն փաստը, որ մարզում ունեցել ենք համայնքներ, որոնց նոր ղեկավարն ընդունել է «վատ ժառանգությամբ». նախորդ տարիներին համայնքը մշտապես ունեցել է բացասական ցուցանիշներ, սակայն այսօր նա առաջատարներից է /Մասիս գյուղ/: Եվ ունեցել ենք հակառակ պ ատկերը»,-ընդգծեց վարչության պետը: 
«Արդեն իսկ քննարկում է եղել ետ մնացող համայնքների ղեկավարների հետ, բարձրաձայնվել են պատճառները: Նրանք կլինեն ֆինանսական վարչության ուշադրության կենտրոնում, կիրականացվեն լրացուցիչ հավաքագրումներ` պակասը լրացնելու եւ 2017 թվականին եւս ետ չմնալու նպատակով»,- նշեց վարչության պետը:
Գույքահարկի, այլ մուտքերի եւ տեղական տուրքի մասով հավաքագրումները հատել են 100 տոկոսի սահմանագիծը: Ինչպես նախորդ տարիներին՝ ամենից պակաս մուտքերը եղել են վարձակալության գծով. կատարողականը կազմել է 72,2 տոկոս: Մուտքերը պակաս են կատարվել 53 մլն 905 հազար դրամով:  
Ամփոփելով արդյունքները` Եղիազարյանն ընդգծեց նաեւ, որ յուրաքանչյուր բնակիչ եւ համայնքապետ պետք է գիտակցի, որ գումարների ժամանակին եւ ամբողջական հավաքագրումը բխում է համայնքի շահերից, որոնցով իրականացվում են համայնքների քառամյա ծրագրերը:
 
 Լիլիթ Մաճկալյան
Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները