Facebook-ը հայտարարել Է նորությունների բաժում փոփոխությունների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆFacebook ընկերությունը, որն ստիպված Էր նորություններն ընտրելիս կողմնապահության, ինչպես նաեւ անհավաստի եւ չստուգված տեղեկատության տարածման մեղադրանքներ լսել, հայտարարել Է մի շարք փոփոխությոնների մասին, որոնք վերաբերում են Trending բաժնին, որտեղ արտացոլվում են սույն սոցիալական ցանցի օգտատերերի կողմից քննարկվող առավել կարեւոր նորությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունվարի 25-ին Facrbook-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Դրանում նշված Է, որ այժմ հիշյալ բաժնում ընթացիկ պահին առավել ընթերցված նորությունները ցուցադրելիս կարտացոլվեն դրանց աղբյուրները (հեռուստաալիք, թերթի Էլեկտրոնային տարբերակ կամ կայք), ինչպես նաեւ այն վերնագրերը, որոնցով այս կամ այն զանգվածային լրատվամիջոցը հրապարակել Է այդ տեղեկությունը: Բացի դրանից, Facebook-ը բարելավել Է այն բանի ճանաչման բուն համակարգը, թե ինչ հրապարակումներ են մեծ հետաքրքրություն առաջացնում ինտերնետ-հանրակցության շրջանում:
Նաեւ այն բոլոր օգտատերերը, որոնք բնակվում են միեւնույն տարածաշրջանում, այժմ Trending բաժնում կտեսնեն միատեսակ նորություններ:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ այս փոփոխությունները մատչելի կդառնան արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, բայց առայժմ խոսքը վերաբերում Է միայն ԱՄՆ-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



