ԱՄՆ-ի բնակիչները պատմել են, թե ինչն Է իրենց համար «ամերիկյան երազանքը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի բնակիչները պատմել են, թե մարդու որ ամենակարեւոր ձեռքբերումներն են իրենց համար «ամերիկյան երազանքի» մարմնացումը: Այդ մասին, ինչ:ես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հարցման համաձայն, մասնակիցների մեծամասնությունը (88 տոկոսը) կարծում Է, որ «ամերիկյան երազանքի համար չափազանց կարեւոր Է պատշաճ կենսամակարդակը կենսաթոշակի անցնելուց հետո», 76 տոկոսը կարեւորել Է հաջողությունը կարիերայում. հարցման մասնակիցների 74 տոկոսի կարծիքով՝ «ամերիկյան երազանքը» ընտանիքի ստեղծումն Է, ինչպես նաեւ հասարակության կյանքում իրենց ավանդը ներդնելը, հարցվածների 69 տոկոսն այն համոզմունքն ունի, որ սեփական տուն ունենալը շատ կարեւոր Է «ամերիկյան երազանքին» հասնելու համար:
«Ամերիկյան երազանք» արտահայտությունը հաճախ Է գործածվում ԱՄՆ-ի քաղաքացիների՝ նյութական եւ հոգեւոր առումներով կյանքի իդեալները նշելու համար: ԱՄՆ ժամանող բազմաթիվ ներգաղթյալների համար ամերիկյան երազանքի եւ ամերիկյան արժեքների խորհրդանիշը 19-րդ դարի վերջից ի վեր դարձել Է Ազատության արձանը Նյու Յորքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



