Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան որոշեցին ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը, Իրանը եւ Թուրքիան որոշում են ընդունել ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ: Այդ մասին ասված Է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք պետությոննների համատեղ հա յտարարության մեջ: Փաստաթուղթն ընթերցել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը:
Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան հավատարիմ են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին եւ գտնում են, որ արաբական այդ երկրում հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:
«Մենք հավաստում ենք հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության սկզբունքներին»,-ասել Է նա: «Մենք վստահություն ենք հայտնում, որ սիրիական հակամարտության ռազմական լուծում չկա, կարգավորումը հնարավոր Է միայն քաղաքական գործընթացի շնորհիվ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա»,-նշել Է Աբդրռախմանովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



