Ավստրալիայում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, զոհվել Է երկու մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկու մարդ Է զոհվել Ավստրալիայի Փերտ քաղաքում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Grumman G-73 Mallard ինքնաթիռը կտրուկ սկսել Է կորցնել բարձրությունը եւ ընկել Է Սուոն գետը: Ավիաաղետը տեղի Է ունեցել մի քանի հազար հանդիսականների աչքի առաջ:
Ինքնաթիռում գտնվող 52-ամյա օդաչու Փիտեր Լինչը եւ նրա ընկերուհին՝ Էնդա Քակրավաթին, զոհվել են: Ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Ողբերգությունից հետո ավիաշոուի կազմակերպիչները որոշում են ընդունել չեղյալ հայտարարել հետագա միջոցառումները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



