Հակկո գյուղի բնակչին փրկարարների օգնությամբ տեղափոխեցին հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզի Հակկոյի գյուղապետից հունվարի 27-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի ավտոճանապարհը փակ է. գյուղում վատառողջ քաղաքացի կա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վերջինիս Թալինի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1991 թ. ծնված Ս. Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



