Մերկել. Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հակամարտության լուծման շուրջ երկխոսությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է մասնակցի այդ երկրում հակամարտության կարգավորման բանակցություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ միգրացիոն խնդիրներին նվիրված ԵՄ արտահերթ գագաթաժողովից հետո:
«Մենք պետք է խոսենք շատ մասնակիցների հետ, ներառյալ Ասադն ու մյուսները»,-հայտարարել է Մերկելն ու հավելել, որ քննարկումներին պետք է մասնակցեն ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, այլեւ այնպիսի երկրներ, որպիսիք են Իրանն ու Սաուդյան Արաբիան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



