Կնոջ գեղեցկության և երիտասարդության գաղտնիքը
ՖՈՏՈՍննդաբաններն ուսումնասիրել և պարզել են կնոջ համար ամենաօգտակար մթերքը: Կնոջ օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքը համարվում է կաթնաշոռը: Պարզվում է` այն ոչ միայն դիետիկ սննդակարգի մեջ է մտնում, այլ նաև ունի բուժիչ հատկություններ: Այն կարելի է օգտագործել նաև որպես դեմքի դիմակ և այլն:
Կաթնաշոռը մեծ քանակությամբ կալցիում է պարունակում, որն անհրաժեշտ է ատամների, մազերի, եղունգների ու ոսկրերի համար: Բացի կալցիումից, կաթնաշոռում կա նաև շատ երկաթ և ֆոսֆոր, ինչպես նաև շատ ուրիշ վիտամիններ: Կաթնաշոռի դիետան կնոջ գեղեցկությունը պահպանելու ամենահարմար միջոցներից է: Այն խորհուրդ է տրվում և' հասունացման փուլում գտնվող աղջիկներին, և' երիտասարդ մայրիկներին, և' տարիքով կանանց:
Կաթնաշոռը հրաշալի է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի ու սրտի հետ: Այն օգտակար է նաև լյարդի, լեղապարկի և հոդերի համար: Կաթնաշոռը նաև կոսմետիկ միջոց է: Դրա մեջ B2 վիտամինի մեծ քանակի շնորհիվ` այն երիտասարդացնում է մաշկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: