Լրագրողների մուտքը Սպիտակ տուն արգելվել է ծննդյան թվերի գրանցման բրիտանական ձեւաչափի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի արչապետ Թերեզա Մեյի այցը Վաշինգտոն լուսաբանող լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել Սպիտակ տուն՝ ծննդյան թվերի բրիտանական եւ ամերիկյան գրելաոճերի տարբերության պատճառով, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։
Բրիտանական տարբերակը նման է ծննդյան թվերի եվրոպական տարբերակին՝ «օր–ամիս–տարի», մինչդեռ ԱՄՆ–ում նախ նշում են ծննդյան ամիսը, ապա՝ օրը եւ տարին։
«Բրիտանացի լրագրողները հայտնվեցին Սպիտակ տնից դուրս, քանի որ մեր անձնագրերում ծննդյան տվյալները գրված են բրիտանական ձեւաչափով, իսկ ամերիկյան անվտանգության ծառայությունները դա չեն հասկանում», – Twitter–ի իր էջում գրել է Buzzfeed–ի քաղաքական խմբագիր Ջիմ Ուոթերսոնը։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



