ՃՏՊ Աբովյանում. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 24-ին, ժամը 05.52-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volksvagen Bora» մակնիշի 34 TF 208 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կամրջի արգելապատնեշին և ընկել Գետիկ գետը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 07.25-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



