Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայոց բանակը մեզ պարտավորեցնում է միասնական լինել. Գալուստ Սահակյանի ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Այս մասին Past.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:

Ավելի քան քառորդ դար առաջ մեր բանակը ստեղծվեց այն օրերին, երբ մեր միասնականությունը բարձրակետում էր, ինչի շնորհիվ ամուր էր Արցախում հաղթանակներ արարող ազատամարտիկի, կամավորի ու զինվորի թիկունքը, ինչի շնորհիվ խաղաղություն պարտադրվեց հակառակորդին, ինչի շնորհիվ ամրապնդվեց ոչ միայն մեր հավատն ապագայի հանդեպ, այլեւ ազատագրվեց եւ ծնունդ առավ հայկական երկրորդ պետությունը:

Մեր բանակը խաղաղություն ստեղծող եւ խաղաղություն պահպանող բանակ է, հուսալի պաշտպանություն ապահովող, բայցեւ` հաղթական հարձակման պատրաստ բանակ: Մեր զինվորը խաղաղապաշտ է, բայցեւ` ոտնձգություն չհանդուրժող, նախնիների հաղթանակին լավատեղյակ եւ սեփական հաղթանակը կռող, հայրենիքի գինն իմացող եւ հայրենիքի վարկը մշտապես բարձրացնող, հողի արժեքն իմացող եւ հողից երբեք չհրաժարվող: Այդ հողի ու հայրենիքի համար են հայոց բանակի զինվորն ու սպան ծառայեցրել ու ծառայեցնում իրենց հմտություններն ու գիտելիքները, իրենց կորովն ու ոգին, հողի ու հայրենիքի համար նրանք ոչ միայն արյուն ու քրտինք են ներդրել, այլեւ կյանք զոհաբերել:

Սահմաններում խաղաղություն ապահովելով, մեր անվտանգությունն ապահովագրելով` հայոց բանակը մեզ պարտավորեցնում է միասնական լինել, որովհետեւ միասնականությամբ բազմապատկում ենք բանակի ուժը, որովհետեւ առանց միասնականության խաղաղությունը փխրուն է, պետությունը` երերուն, առաջընթացը` ժամանակավոր: Մենք պարտավոր ենք միասնականությամբ եւ համերաշխությամբ խաղաղ ծառայություն ապահովել հայոց բանակի զինվորի համար, որովհետեւ այն խաղաղությունը, որ նա ապահովում է մեր երկրի, մեր ընտանիքների համար, գին չունի, որովհետեւ խաղաղության բացակայությունը կարող Õ § ճակատագրական լինել յուրաքանչյուր ժողովրդի ու պետության համար:

Մաղթում եմ, որ խաղաղությունը մշտական լինի թե մեր սահմաններում, թե մեր երկրի ներսում, յուրաքանչյուրիս ներսում: Մեր զինվորը վաստակած իրավունքով իր դիրքից ու հենակետից, խրամատից ու զորամասից միասնական լինելու ուղերձ է հղում մեզ, եւ մենք իրավունք չունենք միասնական չլինել:

Թող մեր բանակի համար յուրաքանչյուր օր բացվի խաղաղությամբ, եւ եթե այն պիտի խախտվի, թող խախտվի միայն մեր հերթական հաղթանակի հրավառությամբ, հաղթանակի բացականչությամբ, հաղթանակի համազարկով»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի