ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհված 2 զինծառայողի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների:
2016թ. սեպտեմբերին և հոկտեմբերին հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկվել, որոնք կանխվել են հայկական զինված ուժերի կողմից: Հակառակորդի դիվերսիոն հարձակումները կանխելու ընթացքում զոհվել են կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը և շարքային Գուրգեն Այվազյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը և շարքային Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվեցին «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևները ՀՀ նախագահից ստացան զոհված զինծառայողների ծնողները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



