Հայաստանի տարածքում հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ին սպասվում է ձյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը շրջանների զգալի մասում, հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, նաև Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը սպասվում է ձյուն: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



