Ուկրաինայում անկախության տարիներին երեխաների թիվը գրեթե կրկնակի պակասել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում անկախության տարիներին մանկական բնակչության թիվը գրեթե կրկնակի պակասել է։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի՝ երեխաների հարցերով լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Կուլեբան, փոխանցում է «Ուկրինֆորմը»։
«Այսօր վիճակագրությունն անմխիթար է։ Անկախության տարիներին բանկական բնակչության թիվը մոտ 2 անգամ պակասել է եւ այսօր կազմում է 7.6 մլն»,– ասել է Կուլեբան։
Նրա խոսքով՝ Ուկրաինան հիմա աշխարհում զբաղեցնում է 186–րդ տեղը ծնելիության մակարդակով եւ 13-րդ տեղը ազգի մահացության ցուցանիշով։
Մոտ 106 հազար երեխա կամ մանկական բնակչության 1.5 տոկոսն ապրում է մանկատներում, բայց միայն նրանց 8 տոկոսն է որբ, մնացած 92 տոկոսը ծնողներ ունի։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



