Եմենի մայրաքաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի մայրաքաղաք Սանայում մզկիթի տարածքում հինգշաբթի տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը ՝ վկայակոչելով բժիշկներին:
Ականատեսների խոսքով երկու մահապարտ ահաբեկիչ պայթուցիկ սարքեր են գործի դրել Բլիլի մզկիթում ՝ շիաների կողմից վերահսկվող ոստիկանական ակադեմիայի մոտակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ:
Նույնատիպ ահաբեկչություն էր կատարվել նաեւ սեպտեմբերի 2-ին Եմենի մայրաքաղաքի հյուսիսային մասում գտնվող Էլյ Մուայադ մզկիթում, զոհվել էր 28 մարդ: Այդ ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել էին սունի ծայրահեղականները:



