Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շատ մեծ բավականություն եմ ստացել». Թամարա Պետրոսյանը՝«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի մասին

ՖՈՏՈ
Life.panorama.am-ը գրում է.
 
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայից հետո չեն դադարում քննարկումները: Մեծ հաջողության ու համակրանքի արժանացած ֆիլմի երկրորդ մասը հանձնված է հանդիսատեսի դատին: Երկրորդ մասի վերաբերյալ արձագանքներից դեռ վաղ է խոսելը, սակայն մասնակից դերասանները շարունակում են պատմել իրենց տպավորությունների մասին` փաստելով, որ հայկական կինոշուկայում այս ֆիլմը ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ ստեղծագործական թիմով ու նկարահանման անձնահատկությամբ նոր սանդղակ է սահմանել:
 
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը եւս «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ում իր մասնակցությունն է ունեցել:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց. «Թե առաջին, թե երկրորդ մասը դիտելիս` ամենադրական կարծիքն ունեցա։ Նույն տպավորությունը ունեցա, երբ կարդում էի սցենարը։ Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, որովհետեւ ես ինքս մի մասնիկ եմ կազմում այդ նախագծի, բայց, հավատացեք, ես, որպես հանդիսատես, շատ մեծ բավականություն եմ ստացել: Կրկնվեմ` նույնպիսի մեծ բավականություն ստացա, երբ դեռ սցենարն էի կարդում։ Այն իսկական է, իրական, առանց ավելորդ «հեքիաթների», բայց միևնույն ժամանակ հուզառատ, հենց դրա համար էլ հավատում ես տեսածիդ»։
 
Խոսելով նկարահանումների ընթացքի եւ ստեղծագործական թիմի մասին` Թամարան նկատեց.
 
«Երբ նկարահանման հրապարակում հավաքվում է թիմ, որտեղ ամեն մեկն իր տեղում է, երբ այդ թիմի յուրաքանչյուր մասնակից տիրապետում է իր մասնագիտությանը, անձնվեր աշխատում է, և պատասխանատվության զգացողությունը նույնիսկ մեկ վայրկյանով ոչ մի տեղ չի հեռանում, ստեղծվում է մի համակարգ` դերասանների համար երանելի համակարգ, որտեղ կարող ես աշխատել ժամեր շարունակ` մեկ րոպե անգամ չմտածելով հոգնածության մասին։ Ցավոք, Հայաստանում նման համակարգեր շատ քիչ են ստեղծվում ֆիլմեր նկարելուց, կուզենայի բոլորն այդպես աշխատեն, դա որակի երաշխիքներից մեկն է»։
 

 
Թամարա Պետրոսյանը մարմնավորում է մեր օրերում շատ հանդիպող աղջիկների հավաքական մի կերպարի, ում մտքերում միայն ամուսնությունն է.
 
«Ճիշտն ասած` չէինք մտածում, որ այդ կերպարը կարող է պատմել մերօրյա աղջիկների մասին, համենայնդեպս այդ խնդիրը դրված չէր, բայց շատերն են այդ կարծիքը հայտնում. երեւի ամուսնության թեման շատ սուր է կանգնած մեր հասարակության շերտերում: Նա շատ համարձակ և ինքնահեգնանքով աչքի ընկնող աղջիկ է։ Չեմ կարծում, թե մեր օրերում նման աղջիկներ շատ են»,- իր հորեսուհու մասին խոսելիս` նշեց դերասանուհին:
 
Զրույցի վերջում Թամարան անդրադարձավ նաեւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ  աշխատանքին.  «Մհեր Մկրտչյանի հետ աշխատելիս` շատ հեշտ հասկանում էի, թե ինչ է նա ցանկանում եւ փորձում էի իրականացնել այդ պահանջները։ Շատ կարեւոր է, երբ դերասանը վստահում ու հավատում է ռեժիսորին»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026