Վիտամին, որի ավելցուկը վտանգավոր է
ՖՈՏՈՊարզվում է, որ վիտամնինների ավելցուկը ևս վտանգավոր է առողջության համար: Վիտամին С-ով հավելանյութերի ամենօրյա ընդունումը կարող է տղամարդկանց մոտ երիկամների քար առաջացնել, հայտնում է «The Daily Mail»-ը:
Գերմանացի բժիշկները հետազոտություն են իրականացրել, 11 տարվա ընթացքում ուսումնասիրել են 907 տղամարդու առողջական վիճակը, ովքեր մշտապես վիտամին С են օգտագործել եւ 22 000 տղամարդու, ովքեր ընդհանրապես սննդային հավելումներ չեն օգտագործել: Արդյունքում վիտամին ընդունած անձանցից 3,4%-ի մոտ երիկամների քար է առաջացել, այն դեքում, երբ վիտամին չօգտագործողների մոտ այդ ցուցանիշը կազմել է 1,8%:
Վիտամին С-ի պահնաջարկը մեծահասկաների համար օրական 90մգ է:
Մեծ քանակությամբ վիտամին С պարունակում է կարմիր եւ կանաչ բուլղարական պղպեղը, նարինջը եւ նարնջի հյութը, կիվին, բրոկկոլին, ելակը, լոլիկը եւ տոմատի հյութը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: