Հունաստանում ամենավաճառվող 2 թերթերը փակվում են պարտքերի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունական երկու պատմական թերթերը, այդ թվում և երկրի լավագույնս վաճառվող օրաթերթը, պարտքերի պատճառով կդադարեցնեն տպագրությունը:
Agence France Presse-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է մեծ պարտքեր կուտակած Lambrakis Press Group խումբը: Հաղորդագրության համաձայն` To Vima շաբաթաթերթը և Ta Nea օրաթերթը առաջիկա օրերին կդադարեցնեն տպագրությունը ֆինանսական պատճառներով:
Այդ երկու թերթերից բացի մամուլի խմբին են պատկանում նաև մի շարք այլ ամսագրեր, լրատվական կայքեր և Vima FM ռադիոալիքը:
Ինչպես նշվում է, խումբը չի կարողացել վճարել իր 99 մլն եվրո պարտքը անցյալ տարվա դեկտեմբերին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



